ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «շատ հիասթափված» է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից։ «Ես շատ հիասթափված եմ նախագահ Պուտինից։ Բայց գիտեք, նրանք պարտվում են, նրանք շաբաթական սպանում են 5000 մարդ, իսկ ևս 5000-7000 մարդ մահանում է»,- ասել է Թրամփը։ Նրա հավաստմամբ՝ ԱՄՆ-ը իջեցնում է նավթի գները Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև պատերազմը «ավտոմատ» կերպով դադարեցնելու նպատակով։               
 

Եթե սրան շարունակենք հանդուրժել, Հայաստանին վերջնականապես հրաժեշտ տվեք

Եթե սրան շարունակենք հանդուրժել, Հայաստանին վերջնականապես հրաժեշտ տվեք
22.07.2023 | 20:14

Ալիևն ասաց այն, ինչը մեզանից թաքցնում է նա, ում 2021-ին ընտրեց Հայաստանի բնակչության մեծամասնությունը:

«Եթե անցյալ տարվա հոկտեմբերին նա (Փաշինյանը.-Ս. Դ.) ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և սահմանները, ապա այս տարվա մայիսին ավելի հեռուն գնաց` պաշտոնապես ճանաչելով Ադրբեջանի տարածքի, այդ թվում՝ Ղարաբաղի և անկլավ գյուղերի պարամետրերը։ Սա պետք է դիտարկել որպես դրական փաստ։ Հիմա եկել է ժամանակը, որ այս նույն խոսքերը ամրագրվեն թղթի վրա, ստորագրություններ դրվեն, հարաբերություններ հաստատվեն։ Ամեն դեպքում, մենք կշարունակենք մեր ջանքերն այս ուղղությամբ»։

Երբ այդ անձը խոսեց անկլավների մասին, որ դրանք խնդիր չեն, կարող ենք այլ ճանապարհներ սարքել, դա հենց անկլավների գոյության հրապարակային ճանաչում էր նշանակում, ինչպես Էյվազլի ասելուց հետո Գորիս-Կապան ճանապարհը վերցրեցին, ինչպես Արցախը հրապարակավ Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո Լաչինի միջանցքը փակեցին։

Հերթը Սյունիքինն է, պետք միջանցք տա Ադրբեջանին, սա էլ, ըստ երևույթին, արդեն բանավոր տվել է։

Եթե սրան շարունակենք հանդուրժել, Հայաստանին վերջնականապես հրաժեշտ տվեք։

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 4266

Մեկնաբանություններ